Որպես ՀՀ քաղաքացի դիմում եմ գրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, անհանգստացած լինելով ոստիկանության վերջին օրերի բիրտ և անօրինական գործողություններից, իրավապահ համակարգում ստեղծված անպատժելիության մթնոլորտից, նաև հասկանալով, որ իրենց այդ պահվածքը մի օր ստիպելու է մեզ բոլորիս անցնելու ինքնապաշտպանության, քանի որ ցանկացած մարդու կարող են առանց որևէ հիմքի բերման ենթարկել, բռնություններ կիրառել և զրկել ազատությունից։ Կոչ եմ արել նրան հանդես գալ լուրջ պաշտոնական հանրային հայտարարությամբ այս խնդիրների հետ կապված։
Առաջարկում եմ ՀՀ քաղաքացիներին նմանատիպ կամ այլ բովանդակությամբ նամակներ հղել ՄԻՊ-ին, որպեսզի հետո չասվի թե մեզ ոչ ոք չի դիմել։
Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: