Խորենացի պողոտայում ոստիկաննների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողները ցուցարարներին ցրելու նպատակով 8 տարվա դադարից հետո առաջին անգամ օգագործեցին «Асз-40» տիպի լուսաձայնային նռնակ:
40 միլիմետրանոց այս նռանկից ՀՀ ոստիկանությունն օգտագործել էր 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների և 2004 թվականին Բաղրամյան պողոտայի զանգվածային ցույցերը ցրելու ժամանակ: «Асз-40» նռնակը մահացու չի, բայց մոտ տարածությունից մարդուն դիպչելուց հետո լուրջ մարմնական վնասվածք կարող է հասցնել:
Ներկայացնում ենք «Асз-40» խողովակային նռնակի տակտիկատեխնիկական բնութագիրը, լուսանկարները և տեսանյութ, որում ցուցադրվում է Խորենացի փողոցից բերված նռնակի պարկուճները:
«Асз-40» - ոչ մահաբեր, լուսավորման ազդեցությամբ խողովակային նռնակ:
Տրամաչափը՝ 40-մմ
Երկարությունը՝ 180 մմ
Քաշը՝ պասիվ վիճակում 0,380 կգ, ակտիվ՝ 0,170
Ուղևորություն հեռավորությունը, ոչ պակաս, քան 100 մետր: