«Երեկ մի կին Խորենացիում նստած նստարանին, մի պեչենու տոպրակ բացել ու տարբեր երեխեքի պեչենի տալով հանգիստ խոսում էր կողքի մարդկանց հետ` առանց պաթոսի, առանց էմոցիայի: Մեկ էլ մեկը ականջիս հասցրեց ՝ Նան, Կյուրեղյանների մաման ա... Մի որդին նստած է, երկուսը ներսում են ... Մի տեսակ պապանձվեցինք, հետո նկատեցի, որ երբեմն թաքուն նստած տեղն արտասվում է, աչքերը մաքրում ու խաղաղ ասում, բոլորս ուզում ենք ապրել խաղաղ Հայաստանում...»
Նանե Բագրատունու ֆեյսբուքյան էջից: