«Անդրադառնալով զինյալների կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակին ու այդ խնդրի լուծմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է.

«Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը։ Առայժմ մենք պետք է մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումն իր տեղում մնա»։ «ՉԻ» - Ըստ երևույթին Գալուստ Սահակյանն այս միտքը հայտնել է Սերժ Սարգսյանի ելույթից հետո առաջացած ծանր տպավորությունը հաղթահարելու և մարդկանց տրամադրությունը մի քիչ բարձրացնելու համար։ Կամ էլ՝ նրան ասել են, որ շեֆն արդեն խոսել է, ու կարելի է նաև մտքեր հայտնել, ինքն էլ որոշել է ելույթ ունենալ՝ կամայական հերթականությամբ ինչ-որ բառեր արտասանելով։ Որպեսզի «Աժ նախագահի դերակատարումն իր տեղում մնա»։ Որովհետև հակառակ դեպքում «դա դեմ դուրս կգա պետությանը»»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: