«Պարտությունից հիացած չեմ, բայց կդառնանք ավելի ուժեղ։ Չնայած արդյունքին, ամեն դեպքում հաճելի էր տեսնել նախկին թիմիս ընկերներին»,- գրել է Հենրիկ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, որ երեկ International Champions Cup-ի Չինաստանի մրցաշարի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեց Դորտմունդի «Բորուսսիային» ու պարտվեց 1-4 հաշվով:
59-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը` գրավելով իր նախկին թիմի դարպասը: Սա Մխիթարյանի առաջին գոլն էր անգլիական թիմի կազմում: Գոլ խփելուց 7 րոպե անց Մխիթարյանը փոխարինվեց: