Օկլահոմա քաղաքի խանութներից մեկը սկսել է Քևին Դյուրանտի խաղաշապիկները վաճառել 48 ցենտով,- գրում է espn.com-ը:
Նման մարզաշապիկների սովորական գինը 70 դոլար է:
Այս ամռանը 27-ամյա ամերիկացին 9 տարի «Օկլահոմա Սիթի Թանդերում» անցկացնելուց հետո տեղափոխվել «Գոլդեն Սթեյթ»: Նոր ակումբի հետ բասկետբոլիստը կնքել է 2 տարվա պայմանագիր, որոնց ընթացքում վաստակելու է 54,3 միլիոն դոլար: