Հանրության ուշադրությունը շարունակում է մնալ մայրաքաղաքի կենտրոնում ծավալվող դեպքերը: Խորենացի փողոցում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը, խոսելով ՊՊԾ գնդում ընթացող բանակցությունների և ընդհանրապես ստեղծված իրավիճակին, նշել է. «Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպի Սասնա ծռեր ջոկատի տղաների հետ, և նա տեղում հասկանա իրավիճակը և պատկերացնի իրադրության լրջությունը, նոր կհանդիպի նախագահի հետ և կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, բայց դա չի նշանակում, որ Սեֆիլյանը հրաժարվում է ընդհանրապես հրաժարականի պահանջից»: Ենիգոմշյանն էլ իշխանություններին առաջարկեց՝ տալ խոսափող Ժիրայր Սեֆիլյանին և նա կպատասխանի բոլոր հարցերին։
Այսինքն նախագահ-Սեֆիլյան հանդիպման թեման հիմնականում կլինի ոչ թե նախագահի հրաժարականի հարցը, այլ ստեղծված դրությանը ճիշտ և կառուցողական լուծում տալը, միաժամանակ չի քննարկվի նախագահ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Նշվածին ուղղակի ուզում եմ հավելեմ, որ ասվածի մասին նախօրեին Վիտալի Բալասանյանը նշել էր. «Սեֆիլյանը շատ դրական է արձագանքել բանակցությունների ընթացքը, բայց ինքն էլ իր կողմից մի քանի հարցեր է առաջ քաշել, նա հաստատել է, որ ինքը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»:
Համադրելով ասվածները նշեմ, որ ըստ էության, Սեֆիլյանը ընդգծել է, որ նախագահին հետ հանդիպան օրակարգը վերջինիս հրաժարականը պահանջելը չէ և նա գնահատականներ կհնչեցնի ստեղծված իրավիճակի մանրամասներին տիրապետելուց հետո:
Այն ինչի համար Վիտալի Բալասանյանին «ստախոս» հանեցին, պարզվեց որ այդքան էլ դա այդպես չէ, որովհետև, ըստ էության, նրա կողմնակիցները, մի փոքր այլ ձևակերպմամբ հաստատում են, որ Ժիրոն իսկապես նման բան է ասել, ինչն ավելի շատ սառը դատողության արդյունք է:

 

Արմեն Հովասափյան