Այսօր ոստիկանության ՊՊԾ գնդի հարող տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ արդեն մոտ 34 ժամ է, ինչ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, հեռախոսակապի, զրկված են բժշկական ծառայությունից, էլեկտրականությունն էլ անջատված է:
Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ երեկ գիշերվանից քանի որ փորձ է ավել մոտենալ տարածքին: Վերջինիս խոսքով՝ դիպուկահարներն արդեն անցել են իրենց սև գործին, ինչն ապացուցում է, որ իշխանությունները մտադիր չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները։