ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է հղել բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի ստանա թույլտվություն սնունդ փոխանցելու ՊՊԾ տարածքում գտնվող զինված խմբի անդամներին: Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Դիմում
Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր»


