Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր հայտարարել է, որ Նորմանդիայում եկեղեցի ներխուժած և պատանդ վերցրած անձիք ԻՊ-ի անդամներ են եղել: Իր խոսքում նախագահը նշել է, որ ամեն կերպ պայքարելու են «Իսլամական պետության» և դրա զինյալների դեմ, օգտագործվելու են բոլոր միջոցները դեմոկրատիայի շրջանակներում: Օլանդը նաև տեղեկացրել է, որ հետաքննությունը վարել է հատուկ հակաահաբեկչական դատախազությունը:
Հիշեցնենք, որ առավոտյան երկու զինված մարդ ներխուժել էր եկեղեցի և պատանդ վերցրել մի քանի հոգու: