«Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավմոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշնեիի շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։ Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաեւ առողջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28֊ին «Սլավմեդ»–ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրելու և գնահատելու է «Սլավմեդ»– ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ «ժողովրդի»–ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: