««Գրանդ Տոբակո» ընկերությունը հայտնվել Է 1000 խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով միայն «Գազպրոմ Արմենիային»։ Անցած տարի նույն «Գրանդ Տոբակոն» այդ ցանկի միայն 6-րդ հորիզոնականում էր։
Առաջին անգամ Է, որ ցանկի ամենաբարձր հորիզոնականներում հայտնվում է արտադրող ձեռնարկություն, և ոչ թե հանքարդյունաբերական կամ ծառայություններ մատուցող ընկերության։ «Գրանտ Տոբակոն» իր վճարած հարկերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել Է շուրջ 50 տոկոսով։ Գոնե այս մի օրինակը ցույց Է տալիս, որ որքան Էլ մեր տնտեսության վիճակը վատ լինի և դրա համար գտնվեն բազում պատճառաբանություններ, հնարավոր Է ապահովել արտադրության ու արտահանման աճ, ինչպես դա արել Է «Գրանտ տոբակոն»։ Իսկ բազմաթիվ այլ, շատ ավելի հարմարավետ ու մոնոպոլ դիրքեր ունեցող օլիգարխներ Էականորեն նվազեցրել են հարկերը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: