Yelaket.am - գրում է.
«Ոստիկաններն ու նրանց աջակցելու եկած քաղաքացիական հագուստով տղաները հարձակվել են կանգնած խաղաղ մարդկանց վրա ու դաժան ծեծի ենթարկել: Ոստիկանները կիրառել են պայթուցիկ նյութեր, հատուկ միջոցներ, որի արդյունքում վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ ու նաև ոստիկաններ: Քաղաքացիական հագուստով մարդիկ զենքերով անկանոն կրակ են արձակել:
Ովքե՞ր էին երեկվա իրադարձություններում լկտիաբար քաղաքացիներին ծեծի ենթարկող ու ահաբեկող քաղաքացիական համազգեստով տղաները, որոնք ոստիկանների հետ միասին դաժանաբար հաշվեհարդար էին տեսնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներից։
Սարի թաղում գիշերային բռնություններից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ քաղաքացիական հագուստով անձինք ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի թիմի տղաներն էին, և որ իրադարձություններին իրենց մասնակցությունն էին բերել նաև Երևանում հայտնի մյուս օլիգարխների թիմակիցներն ու թիկնազորերի անդամները»:
Շարունակությունը կարդացեք սկբզնաղբյուր կայքում:


