- Պայքարում եմ այդ կործանող ու քայքայող ըմպելիքի դեմ ու նույնն էլ կոչ եմ անում բոլոր մայրերին,- Ելակետ լրատվականի հետ զրուցում «Պեպսի-կոլայի» մասին իր զայրույթով կիսվեց մեր զրուցակիցը, ով ցավով նշեց, որ իր երեխան կախում ունի իր իսկ խոսքերով ասած՝ խաղատնից ոչնչով չտարբերվող այդ ըմպելիքից։
«Ուզում եմ բոլոր ծնողները հասկանան, որ ի վերջո երեխայի ցանկությունները միշտ չէ, որ ճիշտ են։ «Պեպսի Կոլա»-ն ձեր և ձեր երեխայի թշնամին է, զերծ մնացեք նման խմիչքներից։
Ելակետ լրատվականը (Yelaket.am) հարցում կազմակերպեց մայրիկների հետ․ հարցման ընթացքում բոլոր մայրերը դեմ էին, որ իրենց փոքրիկն ըմպի «Պեպսի-կոլա»։ Մայրիկներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ կոչ է անում անգամ մեծերին՝ չօգտագործել այդ ըմպելիք ու նմանատիպ ընպելիքներ։
Իսկ մյուս զրուցակիցը հավելեց, որ «Պեպսի-կոլան» վտանգավոր է, քայքայող, մեջը հորմոն ու նման վատ նյութեր կան։
Մեկ այլ զրուցակից նշեց, որ պայքարում է այդ ըմպելիքի դեմ, բայց բավականին դժվարությամբ, քանի որ գովազդները շատ են գայթակղում փոքրիկներին։
-Եթե բարձրաձայնվի նաև այդ ըմպելիքի վնասակարության մասին, գուցե և՛ ծնողները, և՛ երեխաները խուսափեն,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: