Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարի թաղ, հանդիպել բնակիչների հետ և տեղում ծանոթացել վերջին օրերի իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած վնասներին: Զրուցելով սարիթաղցիների հետ` Տարոն Մարգարյանը նշել է, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին ու պատասխանատու կառույցներին հանձնարարված է ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կգույքագրի առկա վնասները, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ:
«Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Տոնոյանների տուն, որը համեմատաբար շատ էր տուժել, ծանոթացել է տան կրած վնասներին և զրուցել ընտանիքի անդամների հետ, որոնց կրած գույքային վնասների վերականգնման հարցում ևս կցուցաբերվի համապատասխան աջակցություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
«Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»: