Հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է WBA վարկածով չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով խորվաթուհի Նեվենկա Միկուլիչին: 10 ռաունդ տևած մարտի արդյունքում Կենտիկյանը ստացած միավորների հանրագումարով գերազանցել մրցակցին:
Սա 28-ամյա բռնցքամարտիկի 36-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: