«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով այս տարվա հունիսին արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 38.6 միլիարդ դրամ։ Դա 8 միլիարդ դրամով կամ 17 տոկոսով պակաս է, քան անցած տարվա հունիսին։

Իսկ այս տարվա առաջին կիսամյակում մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքի) կազմել է 122.6 միլիարդ դրամ, անցած տարվա 158.4 միլիարդ դրամի դիմաց։ Կիսամյակի կտրվածքով նվազումը 22.6 տոկոս է: Մասնավոր տրանսֆերտների նվազումը արձանագրվում Է 2-րդ տարին անընդմեջ և ուղղակիորեն հանգեցնում ՀՀ բնակչության գնողունակության նվազմանը։ Խնդիրն այն Է, որ տարեկան կտրվածքով մասնավոր տրանսֆերտների ծավալը համեմատելի Է ՀՀ պետբյուջեի ծախսերին և հսկայական նշանակություն ունի ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Տրանսֆերտների այսպիսի նվազման հիմնական պատճառը ՌԴ տնտեսության վիճակն է:

Ուշագրավ է, որ կայուն միտում Է դրսևորում Հայաստանից գումարների արտահոսքի աճը։ Այս տարվա առաջին կիսամյակում կրկին մասնավոր տրանսֆերտների տեսքով ՀՀ-ից դուրս է արտահոսել ավելի քան 178 միլիարդ դրամ, անցած տարվա 167 միլիարդ դրամի փոխարեն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: