Երևանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հուլիսի 30-ին ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանը քիչ առաջ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում մահացել է: Այս ամսին NEWS.am-ին տեղեկացրել են հիվանդանոցից:

Տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55 տոկոսն այրվել էր:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում նստացույցի ժամանակ մոտ 50 տարեկան տղամարդ ինքնահրկիզման փորձ էր արել: