YN.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել:
Նշենք, որ Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է աշխատում 2013թ-ից: Նա 2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Կոստանյանը նախկինում աշխատել է զինդատախազ, դատախազի տեղակալ, նախագահի օգնական: Աշխատել է նաեւ արդարադատության նախարարությունում` որպես նախարարի տեղակալ, խորհրդական:
Մանրամասներն ու պաշտոնական տեղեկությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը դեռևս հանդես չի եկել:


