«Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանիր անդամ Հարություն Աղլամազյանը:

Ավելի ուշ «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկություն է ստացել, որ մի քանի ժամ այնտեղ ցուցմունք տալուց հետո տուն վերադառնալիս, իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդ հարձակվել են Հարություն Աղլամազյանի վրա և դաժանաբար ծեծի ենթարկել։

Հարություն Աղլամազյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։