Օգոստոսի 7-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 1 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Աբովյան քաղաքի 4-րդ մ/շ-ի թիվ 1 շենքին կից թիվ 1 տան հողատարածքում բռնել են մոտ 1 մետրանոց գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


