«ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առողջական վիճակը բավարար է, նա օրեր առաջ վերադարձել է արտերկրից և այժմ գտնվում է թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։ Թեև գիշերները գնում է տուն, բայց տևական բուժում է հարկավոր՝ գլխուղեղի կաթվածի հետևանքները հաղթահարելու համար։ Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նա կաթված էր ստացել և Լիսաբոնում բուժվել։ Բժիշկները եզրակացրել էին, որ հարվածի պատճառը եղել են սթրեսը և ավելորդ հուզմունքները։ Մեր հարցին, թե ինչպես է իրեն զգում, պարոն Բագրատյանը պատասխանեց. «Լավ եմ։ Լուրջ բան չկա։ Մինի անոթ էր պայթել, ապաքինվում եմ»»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: