Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը սուսերամարտի մրցաշարում: Թրամարտի անհատական պայքարի եզրափակիչում 22-ամյա Եգորյանը պարտության է մատնել ռուսաստտանցի Սոֆյա Վելիկայային:
1993 թվականին Երևանում ծնված և 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաև 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում: