«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գևորգ Կոստանյանը ցանկանում է որևէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի:

Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խնդիրներն անհամատեղելի են իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Իրավապահ համակարգում ունեցած մեր աղբյուրների համաձայն՝ Գևորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել աշխատանքից և ոչ ծանրաբեռնված պաշտոնի նշանակել: Նա նախընտրել է որևէ երկրում դեսպան աշխատել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: