Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից:
Նա կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:
Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև նախագահի պաշտոնական հանդիպումները Բրազիլիայի ղեկավարության հետ: