Ռիոյի Օլիմպիական խաղերում վերջապես մեկնարկեցին հայ ծանրորդներ: Առաջինը կանանց մինչև 69 կգ քաշային կարգում հանդես եկող Նազիկ Ավդալյանն էր, ով իր նորամուտը նշեց Օլիմպիական խաղերում:
Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունից հետո 107 կգ արդյունքով 5-րդ տեղում է: Առաջին տեղում չինուհի Սյան Յանմեյն է 116 կգ արդյունքով, ղազախուհի Ժազիրա Զապարկուլը 115 կգ-ով երկրորդն է, երրորդ տեղում եգիպտացի Սարա Ահմեդն է 112 կգ-ով: Կոլումիացի Լեդի Սոլես Արբոլեդան 110 կգ-ով 4-րդ տեղում է: