Թուրքիայի ռազմածովային ուժերի հետևակի հրամանատր, ծովակալ Մուստաֆա Ուղուրլուն, ով հուլիսի 22-ից թուրքական իշխանության կողմից գտվում է հետախուզման մեջ և մեղադրվում է հուլիս 15-ին չհաջողված ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեջ, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նշանակվել է աշխատանքի։ Նա այժմ գտնվում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը բացատրություն է պահանջել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից, որին ի պատասխան ՆԱՏՕ-ից ասել են, որ ՆԱՏՕ-ում 26 թուրք սպաներ են նշանակվել աշխատանքի հուլիսի 15-ից հետո: Պատասխանում նշվում է նաև, որ մի շարք պայմանագրերով ՆԱՏՕ-ն իրավունք ունի թուրք սպաներին ևս ընդգրկելու կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի աշխտանքներին: Ինչպես նաև թուրք սպաներ են աշխատանքի անցել Նորվեգիայում և Լեհաստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմակայաններում: Այս սպաները ևս թուրքական իշխանության կողմից կասկածվում են հեղաշրջման փորձի մեջ:
Թուրքիան պատրաստվում է դիմել ԱՄՆ-ին իրեն հանձնելու ինչպես ռազմածովային ուժերի ծովակալին, այնպես էլ մնացած բոլոր այն զինվորականներին, որոնց կասկածում է հեղաշրջման մեջ: ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը:
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: