«Հրապարակ» թերթը գրում է.
«Արթուր Սարգսյանը, որին հայ ժողովուրդը գեղեցիկ մականուն է տվել՝ «Հաց բերող», հարգանք է վայելում նաև անազատության մեջ:
Մեզ տեղեկություններ են հասել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գտնվում է, առանձնահատուկ ակնածանքով են վերաբերում Արթուր Սարգսյանին: «Հաց բերողի» համար բերդում արտոնություններ են սահմանել: Զոն նայողներն իրենց հնարավորությունների չափով աջակցում են՝ նրա սննդին են հատուկ հետևում, լավ «կամեռ» են հատկացրել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: