«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում՝ տեղեկացանք կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Արմենուհի Վարդանյանից։ Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ին մեկ անգամ մերժել էին այն հիմքով, որ հիմնադիր համագումարի արձանագրությունում նշվել է, թե համագումարի աշխատանքներին մասնակցում են ընտրված 83 պատվիրակներ։ ԱՆ-ից պահանջել էին հստակեցնել՝ արդյոք ընտրվե՞լ են 83 պատվիրակներ, թե՞ ընտրված իքս թվով պատվիրակներից են մասնակցել 83-ը: Մերժման որոշման մեջ նաեւ առաջարկել էին վերախմբագրել կանոնադրության որոշ կետեր:
ԳԱԼԱ-ն հայտարարել էր, որ գրանցումը մերժելու հիմնավորումներն անլուրջ են։ Երկրորդ անգամ գրանցվելու հայտ է ներկայացվել օգոստոսի 1-ին ու մի քանի օր անց դրական պատասխան ստացվել։ Այնպես որ, ԳԱԼԱ-ն կմասնակցի քաղաքապետի ընտրություններին՝ դաշինքով, թե միայնակ, դեռ քննարկվում է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: