Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ կուսակցության ակտիվիստ Գադիր Խուդաբախշիևը այսօր ազատ է արձակվել բանտից: Ընդիմադիրը ձերբակալվել էչ 2011 թվականի փետրվարի 11-ին, ոստիկանությունը նրա մոտից առգրավել էր TT ատրճանակ: Սակայն նրա կուսակցությունը տարածում էր, որ Խուդաբախշիևը քաղբանտարկյալ է և ձերբակալվել է իր ընդիմադիր հայացքների համար: Նրան դատապարտել էին 1.5 տարի ազատազրկման:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: