Մի փոքր պարզաբանում ընկերներիս համար.

ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՍՆ Է՝

-Երբ ասում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,դուք արդեն արջի ծառայություն եք մատուցում, դա սխալ է:

-Ղարաբաղ մի ասե՛ք, այդպես ասում են թուրքերը, այդ հողակտորի անվանումը ԱՐՑԱԽ է, կարծում եմ բազմիցս ավելի հնչեղ ու գեղեցիկ է:

-Ղարաբաղցի տարանջատումը թրքություն է,բացահայտ ասում եմ, ով մտածում է որ Արցախցին (ղարաբաղցին) ինչ որ մի բանով պակաս է կամ տարբեր է հայ տեսակից, ես այդ ասողի հայության վրա կսկսեմ կասկածել:

ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼՈՐԴ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉԿԱՆ

-Նախ նշեմ որ Արցախի մի մասը մնացել է Ադրբեջանի կազմի մեջ, և մենք պիտի ինչ որ պահանջներով հանդես գանք, չնայած պահանջներին մեծ տեղ չեմ տալիս: Հողը,Հայրենիքը ազատագրում ու սրբագրում են արյունով:

-Նա ով մտածում է իր սրտի խորքում,որ ինչ որ հատված զիջելով վերջապես ձեռք կբերենք խաղաղություն, թող հավիտյան լռի, նա ոչինչ չի հասկանում:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՈՒԶՈՒՄ,ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ

- Պատերազմին պատրաստվում են,ոչ թե երազում որ չի սկսվի, պատմության աքսյոմ է:

- Պատերազմը ցավոք խլում է լավերին,ուստի պատրաստ չլինելը պարզապես շռայլություն է,որը մենք միշտ թույլ ենք տալիս ու ամեն անգամ մի սերունդ ետ ընկնում:

- Երբ Հայրենիքիդ մի մասը թշնամու ձեռքում է,մտածիր ինչպես հզորանաս որ կարողանաս ազատել տունդ: Պատերազմ սկսելը դա վատ բան չէ, երբ սրբազան է: Ազատվեք կարծրատիպերից , թե բարին չի պատերազմում, երբ չարը կա, բարին պիտի պատժի:

ԱՐՑԱԽԸ ՊԻՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶ, ՄԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔԸ ՍԱ Է, ԴԱՋԵՔ ՁԵՐ ՍՐՏՈՒՄ ՈՒ ՄՏՔՈՒՄ:

Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան էջից: