Կա՞ մեկը, որը դեռևս չի հասկացել, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վարում է գաղութացում- ֆորպոստացում (Հայաստանն առանց հայերի ծավալապաշտական ծրագրի բաղադրիչ) քաղաքականություն:
Կա՞ մեկը, որը դեռևս չի հասկացել, որ այդ ծրագրի իրագործմանը նպատակամղված քաղաքականությունը Ռուսաստանը իրագործել և իրագործում է Հայաստանում հաստատված նամեստնիկական, քրեական կառավարման համակարգի ու այդ համակարգով գործող տեղական` հայաստանյան իշխանությունների միջոցով՝ «նախագահների» գլխավորությամբ:
Ու կարևոր էլ չէ, թե այդ «նախագահները» որ պահից և ինչից դրդված են ընկել ռուսական թակարդը:
Էն գլխից են ագենտ եղել, թե եղել են թմրամոլ, խաղամոլ, փողամոլ ու էդ պատճառով:
Գիտնական են եղել, թե՞ գիրք կարդալ չսիրող, առյուծ խփող են եղել, թե՞ ինչքան ուզող-էնքան խփող:
Թե՞ ստրկամտությունը գաղափարական է եղել, ինչպես հայտնի թոխմախցունը:
Կարճ ասած, անկախ պատճառներից՝ գաղութացում-ֆորպոստացումը իրականացվում է բացառապես հայերիս ձեռքերով, «ՀՀ նախագահ» հորջորջվող, իրար հաջորդող նամեստնիկների գլխավորությամբ:
Ու եթե կա մարդ, «քաղաքական» կամ հանրային, կամ մշակութային գործիչ, որը փորձում է այս ընթացքի հեղինակին` Կրեմլին, տարաբաժանել ընթացքը հավատարմորեն ու «Հռոմի պապից էլ կաթոլիկ» իրականացնողից՝ համակարգից ու համակարգը ամեն ինչի գնով կանգուն պահող ու աշխատեցնող «նախագահ»- ներից, ավելին, նրանց ներկայացնել որպես պատանդ Կրեմլի ձեռքերում, կամ նույնիսկ «անզոր, անմեղ զոհ», նա կամ այս պահին սս-ի թաքուն կամակատար է, կամ էլ հույսը սս-ի կողմից կազմվող՝ լայն ազգային համաձայնության կառավարություն խցկվելն է:
Իսկ եթե այդպիսիները կարծում են, թե այդպիսով խորամանկ, շատ խորամանկ քայլ են կատարում, ու «ապահովում», կամ կամուրջ են կապում սս-ի ու անկախ պետության միջև, կամ երևույթների խորքային իմաստը չեն ըմբռնում, կամ քաղաքական անմեղսունակներ են:
Ալբերտ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից: