Օգոստոսի 15-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի թիվ 29-27/1 հասեցում գտնվող «R&V կոմֆորտ» ՍՊԸ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ 8 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել ՎՔՆ-ից ճանապարհի լվացման աշխատանքներ: