Օգոստոսի 16-ին՝ ժամը 8:45, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մարզպետի տղայի հուշաղբյուրի մոտակայքում գտնվող գետում դի կա:
Մեկնած խումբը նշված վայրում հայտնաբերել է Վաչագան Ա-ի դին` որովայնի շրջանում հրազենային վնասվածքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ որոշ տեղեկությունների, Իջևանում տարածված լուրերի համաձայն՝ նա վիճել է իր հարազատներից մեկի հետ, ով էլ որսորդական հրացանով կրակել է: