ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Ռիչարդ Ֆրենչը պատմել է, թե ինչպես է տեսել չբացահայտված թռչող օբյեկտ: Այս մասին փոխանցում է The Huffington Post-ը: 83 ամյա Ռիչարդ Ֆրենչը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր հետ 1950-ականներին:

Այն ժամանակ փոխգնդապետը աշխատել է «կապույտ գիրք» ծրագրի հետ, որը հավաքում և վերլուծում էր տվյալներ ՉԹՕ-ների մասին: Ֆրենչի պարտավոր էր ժամանակին կասեցնել այդ թեմայով կեղծ տվյալները, ինչը կանխատեսում էր նաև մեկնել այլմոլորակայինների հետ շփման վայր:

Պետք է նշել, որ 1970-ական թվականներին այդ ծրագիրը փակվեց, իսկ նրա նախաձեռնողները ընդունեցին, որ ոչ մի ՉԹՕ գոյություն չունի: Փաստորեն ստացվում է, որ Ռիչարդ Ֆրենչը երկար ժամանակ ոչ մեկին չի պատմել այդ դեպքի մասին և բացահայտել է միայն վերջերս Վաշինգթոնում տեղի ունեցած լսումների ժամանակ:

1950-ականների սկզբին Կանադայի Սենթ-Ջոնս քաղաքի բնակիչները դիմել են կազմակերպությանը` հայտարարելով, որ տեսել են մի քանի չբացահայտված օբյեկտներ Ատլանտյան ծովի ափերին:

Այդ հարցի քննությունը հանձնել են Ֆրենչին,որի հաղորդել են, թե իբր երկու կասկածելի օբյեկտներ 150 կմ/ժամ արագությամբ մտել են ջրի մեջ:

Ժամանելով ափ` Ֆրենչը այնտեղ տեսել է մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև տեղական ոստիկանները, որոնց ուշադրությունը գամվել էր պարզ ջրին, որտեղ մի քանի մետր իրարից հեռավորության վրա լողում էին մոտ 5.5 մետր տրամագծով և մոտ մեկ մետր բարձրությամբ «թռչող ափսեներ»:

Ֆրենչը նկարագրել է այլմոլորակայիններին կես մետրից մեկ մետր հասակով, շատ բարակ երկար ձեռքերով: Գլխի վերևի մասը ավելի մեծ էր քան ծնոտանին, աչքերը շեղ և ասես առանց բիբերի:

Նա նաև նշել է, որ թռչող ափսեները ջրում մնացել են շուրջ 20 րոպե, որից հետո թռիչք են կատարել:

Ռիչարդ Ֆրենչը բացատրել է, որ հաշվի առնելով իր առաջադրանքները` տվել է կեղծ հաշվետվություն և նշել, որ իր տեսածը եղել է միայն երթուղային միջոց, այլ ոչ թռչող ափսե: Այժմ նա համոզված է, որ տեսածը եղել է ՉԹՕ: