«Հայկական ժամանակ» թերթի աղբյուրների համաձայն, իշխանությունները միջազգային հանրությանն ու ընդդիմությանը առաջարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, ինչին նախկինում կտրականապես դեմ էին։

Ցուցակների հրապարակման պահանջը տարիներ շարունակ ընտրական օրենսդրության բարեփոխման ընդդիմության առանցքային պահանջն է։

Հիշեցնենք, հունիսին իշխանությունների ու խորհրդարանական ընդդիմության միջև ստորագրվեց համաձայնագիր, որի հիման վրա փոփոխվեց Ընտրական օրենսգիրքը։ Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում էր, որ ԱԺ ընտրություններում հնարավոր կլինի քվեարկել միմիայն նույնականացման քարտերով, քարտ չստացած ընտրողները դուրս կմնան ընտրացուցակից։ Բացի այդ, տեղամասերում պետք է տեղադրվեին տեսախցիկներ, իսկ ընտրողները պետք է նույնականացվեին մատնահետքերով. ինչը կբացառեր այլ անձի փոխարեն քվեարկությունները։ Օրերս հայտարարվեց, որ լեհական ընկերությունը, որը ՀՀ-ում տպում է նույնականացման քարտերը, տեխնիկապես չի կարողանա ընտրություններից առաջ նույնականացման քարտեր տրամադրել բավարար քանակությամբ մարդկանց: Հիմա էլ որպես այլընտրանք առաջարկվում է ստորագրված ցուցակների հրապարակումը»։

Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: