«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Որքան ավելի է մոտենում Անկախության 25-րդ տարեդարձը, Հայաստանի դատապարտյալների շրջանում այնքան ավելի են ակտիվանում այն լուրերը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել։ Նշենք, որ նման տարեդարձների առիթով սովորաբար համաներում հայտարարվում է, սակայն այդ հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այս անգամ էլ անպայման այդպես կլինի։ Մեր տեղեկություններով սակայն, համաներման մասով նախագահականում, այնուամենայնիվ քննարկումներ տեղի են ունեցել։
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել, թե որքանով իրատեսական են համաներման վերաբերյալ լուրերը։ Ի պատասխան՝ ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, որ խնդիրն իրենց գերատեսչության իրավասության շրջանակում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ ԱԺ-ն հանրապետության նախագահի առաջարկությամբ։ Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու հնարավորության վերաբերյալ փորձեցին ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն»։
Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: