«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, թե ինչպես է ստացվում, որ իրավապահների հաղորդագրություններում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ահաբեկիչ են որակում, բայց ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք նրանց չառաջադրվեց: Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց, որ նախ չի հետևում իրադարձությունների զարգացմանը. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ միայն ժպտալ»:

ՀՔԾ նախկին պետը, սակայն, մասնագիտական մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց՝ մարդկանց տարիներով անհիմն մեղադրելու և կալանքի տակ պահելու երևույթի:

«Չի կարող միայն մեկ, երկու տարվա ընթացքում 200-ից ավելի արդարացման դատավճիռներ լինել, ես դա չեմ հասկանում: Այսինքն՝ 200 մարդ ապօրինի մեղադրվել ու արդարացվել է, ո՞վ է պատասխան տալու, ովքեր են հաստատել մեղադրական եզրակացությունը, ովքեր են նախաքննությունը իրականացրել, ոնց է եղել, մարդուն բերում, ապօրինի դատի են տալիս»,- ասաց Միրզոյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: