«Հայաստանն առաջին անգամ թողարկելու է արտաույթով պարտատոմսեր»,- այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, մասնավոր հատվածի համար այն կտրվի էժան միջոցներով:

«Փաստացի այս քայլով առաջին անգամ տեղաբաշխում է լինելու և առաջին անգամ հայտնվելու է միջազգային ֆինանսական շուկայում: Այսպիսով մեր տնտեսական քաղաքականության մեջ տեղի է ունենալու արմատական փոփոխություն»,-հայտարարեց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ ընտրվել է լավագույն իրավաբանական խորհրդատվական ընկերությունը, որն էլ զբաղվելու է այդ հարցով:

«Եթե տեղաբաշխումը հաջող իրականացվի պարտավոր ենք մարել Ռուսաստանի վարկը: Արդեն իսկ ունենք ռուսական կողմի մեր գործընկերների օժանդակությունն ու համաձայնությունը, որպեսզի վարկի մարումը լինի սահուն»,-ասաց ՀՀ վարչապետը: