«Սուպեր մամա» և «Սիրո գործակից» կինոկատակերգություններից հետո Հայկ Մարությանն ու իր թիմը այս աշնանը հեռուստադիտողներին կներկայացնեն նոր կինոկատակերգություն։ «Հայկական հարսանիք». այսպես է կոչվում դերասանի նոր ֆիլմը, որի նկարահանման հրապարակից առաջին լուսանկարները ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
Դերասանի նոր ֆիլմի նկարահանումներն այս փուլում իրականացվում են Դիլիջանում։ «Հայկական հարսանիքի» գլխավոր հերոսին՝ փեսացուին մարմնավորում է Հայկ Մարությանը, իսկ հարսնացուն հյուսիսից է՝ ռուս դերասանուհի Նատալյա Ռուդովան։)