Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ գազի գնի բարձրացմանը։ Նա տեղեկացրեց, որ պաշտոնական նամակ է հղել հանրայաին ծառայությունները կագավորող հանձնաժողովին՝ գազի գնի վերանայման ուղղությամբ։ Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը Հայաստան գազ է մատակարարում 270 ԱՄՆ դոլարով։ Բաց նամակում նշվում է, որ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի գնի բարձրացումը։ Բացի այդ՝ վարչապետի խոսքերով՝ սոցիալապես անապահով ընտանքիներին տրվելու է օժանդակություն։