Կաննի կինոփառատոնի առաջին օրն աչքի է ընկել հորդ անձրևով և դերասանների վառ հագուստներով: Չնայած հանդիսատեսները մինչև ոսկորները թրջվել են, սակայն պարգևատրվել են, քանի որ դերասանները երկար ժամանակ տրամադրել են ինքնագրեր բաժանելով:Այս մասին նշում է Metro-ն: 

Կաննում առաջին կինոնկարը «Մեծ Գեթսբին» էր Լեոնարդո Դի Կապրիոի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմը ստեղծված է 3D ձևաչափի հիման վրա:Դերասանները կինոփառատոնի սրահին մոտեցել են միանգամից երկու ռետրո մեքենաներով և կարմիր գորգի վրա կատարել կրակոտ պար «Մեծ Գեթսբիի» կինոնկարի երգերից մեկի ներքո:

Սակայն առաջին օրվա իրական հերոսները եղել են ժյուրիի անդամները Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ: Նրանից բացի ժյուրիի անդամներ են հնդիկ դերասանուհի Վիդիա Բալանը, ճապոնացի ռեժիսոր Նաոմի Կավասեն, բրիտանացի սցենարիստ և ռեժիսոր Լինի Ռեմսին, ֆրանսիացի դերասան Դանիել Օթեյը, ամերիկացի դերասանուհի Նիքոլ Քիդմանը, ռեժիսորներ Էնգ Լին և Քրիստիան Մունջիուն և դերասան Քրիստոֆ Վալցը:

Երբ կինոփառատոնի հաղորդավար Օդրի Տատուն բեմ հրավիրել Սթիվեն Սփիլբերգին, հանդիսականները ոտքի կանգնեցին և երկար ժամանակ ողջունում էին Սփիլբերգին, որը այնուհետև առաջարկեց գնահատել ներկայացված կինոնկարների հատվածները: