Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի և Խաչատուր Սահակյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Մուշեղ Սահակյանը։

2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին։ 2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

Զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Ադամը գործել էր ըստ մարտական հաշվարկի և դրա շնորհիվ է, որ հակառակորդը 4-5 ժամ չէր կարողանում գրավել դիրքը։Արդյունքում Սերժանտ Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝ հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը,տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ- ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Ադամը զոհվում է մարմնին ու դեմքին ստացած ծանր հրազենային և բեկորային վիրավորումներից: