«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է: Այս մասին ասել է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանը նշեց, որ անձամբ չի տեսակցել իր պաշտպանյալին, առողջական վիճակի մասին մանրամասներ չունի, սակայն տեղյակ է, որ վիրահատությունը նորմալ է անցել:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։