«Առավոտ» թերթը գրում է.
«Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի ավտոկայանատեղին թանկարժեք մեքենաների «ավտոպարկ» է հիշեցնում. նիստի օրերին այստեղ են կայանում մեկը մյուսից թանկարժեք ծառայողական մեքենաները:
Այս ճոխությունը հատկապես աչք է ծակում կառավարության շենքի մոտ ցուցարար քաղաքացիների ֆոնին՝ մի մասը վաստակած թոշակն է պահանջում, մյուսը՝ պետության կարիքների համար կորցրած բնակարանը, երրորդը՝ խաղաղ պայմաններում զոհված որդու համար արդարադատություն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: