Կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերելու: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Վերջինս նշեց, որ դեռևս նախորդ տարի, երբ գազի գինը բարձրացավ, կառավարությունը սուբսիդավորում էր անապահով ընտանքների կողմից օգտագործվող գազի չափաքանակները, տարեկան շուրջ 300խմ չափով և այս տարի վերջնական որոշում ընդունելուց հետո, կառավարությունը նորից կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքներին:

Հարցին, թե արդյո՞ք նա չի վախենում, որ կարող է սոցիալական բունտ տեղի ունենա թանկացումների արդյունքում, նախարարը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ կառավարությունը չի աջակցի սոցիալապես անապահով ընտանիքներին և կլուծի այդ խնդիրը»: