Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը մեկնաբանել է իրավիճակը: Ինչպես հայտնի է, խայտառակ մրցավարության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից:
«Կողոպտեցին իմ երկիրը, իմ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը: Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է: Ինձ գրում ու քաջալերում են:
Գոտեմարտից հետո չէի ցանկանում որևէ կապ ունենալ սպորտի հետ, քանի որ չեմ ցանկանում այլևս տեսնել 55-ամյա հորս արցունքները, հարազատներիս ապրումները:
Հիմա պետք է հանգստանամ: Որոշ ժամանակ անց վերջնական կհասկանամ, թե ինչ պետք է անեմ»,- ասել է Միհրան Հարությունյանը Հանրային հեռուստատեսության եթերում: