Երգիչ Արման Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և գրել, որ օրերս մասնակցել է Ուվեզյանի ծննդյան 90-ամյակին նվիրված արարողությանը, որտեղ էլ վերջինս հայտարարել է նաև այն մասին, որ պետք է անպայման այցելի Հայաստան: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.
«Վերջերս ԱՄՆ-ում պատիվ ունեցա ներկա գտնվելու մեր Մեծ հայրենակից Ավո Ուվեզյանին ,ծննդյան 90-ամյակի կապակցությամբ , Հայաստանի վարչապետի հուշամեդալով պարգեւատրմանը: Ավո Ուվեզյանը հռչակավոր և բացառիկ այն հայերից է, ում անունը հավասարապես կապվում է թե հաջողակ գործարարության, թե երաժշտության հետ եւ երկու ոլորտներում էլ նա հասել է մեծ բարձունքների։ Ավո Ուվեզյանը 20-րդ դարի երգարվեստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի «Strangers in the night» երգի հեղինակն է, որը կատարում էր աշխարհահռչակ Ֆրենկ Սինատրան: Նա բեմ է դուրս եկել և նվագել է Ռեյ Չարլզի, Ջեյմս Բրաունի հետ: Ավո Ուվեզյանը աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների ստեղծողն է»: