Արցախի խորհրդարանն այսօր միաձայն հավանության արժանացրեց Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԼՂ ԱԺ մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը. 28 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին:
«Այս համաներումը թվով 6-րդ է, որից 4-ը հայտարարվել է ԼՂՀ հռչակման տոնի առթիվ: Պետությունն ինչպես պատժում, այնպես էլ ներում է իր քաղաքացիներին», - գրել է Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը: