Այսօր հաղորդավար, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի կնոջ՝ Կրիստինայի ծննդյան օրն է: Դերասանը իր Instagram-ում օրիգինալ կերպով շնորհավորել է նրա ծննդյան տարեդարձը:
«Այսօր մի մարդու ծննդյան օրն է, ում ես սիրեցի առաջին հայացքից, ով ինձ հետագայում պարգևեց իմ երեք հրաշքներին, ով իմ կողքին է միշտ, թե ուրախ և թե դժվար օրերին, ով կարողանում է նենց անել, որ ես ինձ որպես տղամարդ իր կողքին զգամ լավ և հպարտ: Ծնունդդ շնորհավոր, Կրիստիկ ջան: Եղիր առողջ և մեզանից անպակաս»,- գրել է Մենչը: